Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՛չ թե անկախության, այլ օտարների առաջ սողացողի վարքագիծ

Ո՛չ թե անկախության, այլ օտարների առաջ սողացողի վարքագիծ
18.10.2023 | 09:48

«Ինքնիշխանությունից և անկախության շարժումից» խոսողը միջազգային հարթակում բողոքում է սեփական ընդդիմությունից, մի բան էլ սեփական ընդդիմությանը մեղադրում կոլաբորացիոնիզմի մեջ։

Անկեղծ` սա ո՛չ թե անկախության, այլ օտարների առաջ սողացողի վարքագիծ է։

Անկախության և ինքնիշխանության անունից խոսողը երբե՛ք իր ներքին խոհանոցը չէր բացի օտարի առաջ։

Իսկ եթե Հայաստանում կան ուժեր, որոնք թշնամու հետ համագործակցում են, ապա վստահաբար այդ ուժերը պետք է կանգնեն դատարանի առաջ առանց որևէ բացառության։

Ա՛յ քեզ բա՜ն, արդյոք աթոռն ավելի՞ թանկ է, քան սեփական ու երկրի ինքնասիրությունը։

Փաստորեն` այո՛:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3166

Մեկնաբանություններ